Գլխավոր \ Արևիկ Դանիելյան

Արևիկ Դանիելյան

Արևիկ Աղվենի Դանիելյան

Ծնվել է 1989թ., Ստեփանակերտում: Արցախյան գոյապայքարի հետևանքով ընտանիքը տեղափոխվել է ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գյուղ, որտեղ և 1995 թվականին հաճախել է տեղի միջնակարգ դպրոց: 2003 թվականից տեղափոխվել է Ստեփանակերտ, ավարտելով այստեղ ԱրՊՀ-ին կից վարժարանը՝ 2005 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ հայոց լեզու և գրակամություն բաժինը, որը և ավարտել է 2011 թվականին: Նույն թվականին ընդունվել է ԱրՊՀ-ի մագիստրատուրան: Ուսումնական երկու տարիներին զուգահեռ նաև աշխատել է. «ԱՇԻԲ» Շուշիի մասնաճյուղում, Շուշիի շրջանային թերթում, ապա և Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունում: Առ այսօր աշխատում է նույն ընկերությունում, որպես խմբագիր, հաղորդավար: Հեռուստատեսային գործունեության ընթացքում հեղինակել է «Պահված հուշեր» հաղորդդումը, վարել է «Մեր շենը»«Շուշի»«Սպորտ» հաղորդումները, սյուժեներ է պատրաստել «Ազատ անկյուն» և «Բաց դռներ» ծրագրերի համար: Ամուսնացած է, ունի մեկ զավակ: